Արխիվ

ՀԿԵ-ն մասնակցում է «Panarmenian EXPO 2017» 8-րդ տարածաշրջանային ցուցահանդեսին

06.10.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է «Panarmenian EXPO 2017» 8-րդ տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին, որն անցնում է Երևանում հոկտեմբերի 6-8-ին:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, այդ թվում Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման ծրագրին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին:
Ընկերության տաղավար այցելած Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացվել են երկաթուղու գործունեության հիմնական ուղղություններն ու ծառայությունները, երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրության ընդլայնման հեռանկարները:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:
Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 135 ընկերություններ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայկական շուկայում տեղական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայկական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման խթանումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:
Ցուցահանդեսի շրջանակներում կգործեն բազմաթիվ բաժիններ, մասնավորապես, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, բեռնափոխադրումներ, կրթություն, առողջապահություն, տպագրություն, տուրիզմ, ֆինանսներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.