Արխիվ
ՀԿԵ-ում սեպտեմբերի 19-ին մեկնարկում է աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման աշնանային զննման միամսյակը
17.09.2011
Հարավկովկասյան երկաթուղում սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 19-ի անցնելու է աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման աշնանային զննումը: Այս միջոցառումը, որը համատեղ հայտարարեցին երկաթուղու ղեկավարությունը և Հայաստանի երկաթուղայինների հանրապետական ճյուղային արհմիությունը (Դորպրոֆսոժ),  անցնելու է երկաթուղու բոլոր ստորաբաժանումներում:
Հանձնաժողովները կստուգեն ճանապարհային միջոցառումների անցկացման գործընթացը, ճանապարհային ստանդարտների պահպանումը, կադրերի նախապատրաստման, հրահանգման և տեխնիկական դասընթացների  ժամանակին անցկացնելու հարցերը: Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու աշխատատեղերի վիճակի, աշխատանքի և հանգստի ժամանակի պահանջների  պահպանման, աշխատողների առողջության բժշկական ստուգումների անցկացման, անձնական պահպանության միջոցներով ապահովման հարցերը:
Աշնանային զննման արդյունքներով նախապատրաստվելու են համապատասխան ակտեր, ինչպես նաև հայտնաբերած թերությունների և խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Այս փաստաթղթերը կներկայացվեն ճանապարհի ղեկավարության և Դորպրոֆսոժի նախագահության քննարկմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.