Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-սեպտեմբերի արդյունքները

09.10.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 9-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա 9 ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը գերակատարվել է 1,7%-ով, իսկ 2016 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 4,4%:
Արտահանման հաղորդակցությունում 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ բեռնափոխադրումներն ավելացել են 7,9%-ով, տեղական հաղորդակցությունում՝ 4,6%, իսկ ներկրումը երկաթուղային ճանապարհով՝ 2,5%-ով:
2016 թվականի հունվար-սեպտեմբերի հետ համեմատ գնացքի միջին քաշն ավելացել է 0,7%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը՝ 1,8% և 4,9% համապատասխանաբար: Արագացվել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,7 օր՝ նախատեսված 2,9-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես շահագործվող վագոնների պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 9 679 գնացք, որից 9 552-ը՝ ըստ չվացուցակի: Նա հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու շրջանում գծի բալային գնահատականը բարելավել է 6 կետով՝ կազմելով 82 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 28,1 հազար կոճ, որից 15,9 հազարը՝ նոր երկաթբետոնե, նախագծա-կանխարգելիչ վերանորոգում անցել 75,7 կմ գիծ:
Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ՀԿԵ ղեկավարն ասաց, որ փոխարդումների ծավալը միջազգային հաղորդակցությունում ավելացել է 14,6%-ով, իսկ տեղականում՝ 10,3%-ով:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, երկաթուղա-լաստանավային փոխադրումների ակտիվացումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.