Արխիվ

Հայաստանն ու Բելառուսը զարգացնում են երկաթուղիների համագործակցությունը

18.10.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ մասնակցել է հոկտեմբերի 3—5-ին Մինսկում կայացած «Տրանսպորտ և լոգիստիկա-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Հայկական պատվիրակությունը առաջին անգամ էր մասնակցում այս միջոցառմանը:
Հայ երկաթուղայինները ներկայացրեցին երկու հեռանկարային նախագծեր՝ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կիրառմամբ Իրանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների իրականացում և Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային փոխադրումներ:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀԿԵ գլխավոր տնօրենը հանդիպել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկու, տրանսպորտի նախարար Անատոլի Սիվակի, Բելառուսի երկաթուղու պետ Վլադիմիր Մորոզովի հետ՝ ներկայացնելով նրանց երկկողմանի փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես նշվել էր, որ Կավկազ-Փոթի լաստանավի ներուժը կազմում է մինչև 24 հազար տոննա բեռ, որը կարող է փոխադրվել Բելառուսից Հայաստան և հակառակ ուղղությամբ՝ չհաշվելով դեպի Վրաստան եկող բեռները: Բելառուս գործընկերներին հետաքրքեց նաև դեպի Իրան և Վրաստան ու հակառակ ուղղություներով փոխադրումների իրականացման հնարավորությունները:
Անցկացված բանակցությունների և հանդիպումների արդյունքներով համագործակցության մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 63 գործընկեր-կազմակերպությունների հետ՝ այդ թվում Մինսկի տրակտորների գործարանի, Բելշինայի, Բորիսովի կոճերի գործարանի, շաքարի գործարանների հետ:
Նոյեմբերին նախատեսված ևս մեկ այցի շրջանակներում կկազմակերպվեն լրացուցիչ բանակցություններ բեռնափոխադրումների իրականացման հարցով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.