Արխիվ

Նոր էլեկտրագնացքը փորձարկվում է Հայաստանում. առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին

25.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այցելել են Երևանի երկաթուղային կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված ЭП2Д նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան:
Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Այն կարող է ունենալ տարբեր երկարություն՝ 2-ից մինչև 12 վագոն: Այսպիսով ЭП2Д-ն կարող է աշխատել տարբեր ուղևորահոսք ունեցող երթուղիներում: Այժմ Հայաստանում փորձարկվում է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար և հայաստանյան պայմաններին:
Էլեկտրագնացքը նախատեսվում է շահագործել առավել մեծ ուղևորահոսք ունեցող Երևան-Գյումրի-Երևան երթուղում: Այն, ինչպես նախատեսվում է, աշխատելու է էքսպրեսի կարգով՝ առանց մեծ թվի կանգառների, ինչը թույլ կտա կրճատել ուղևորության ժամանակը:
Շարժակազմն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության պասիվ համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց օգնությամբ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Գնացքում ծխելն արգելում է:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.