Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-հոկտեմբերի արդյունքները

06.11.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա 10 ամիսների աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում փոխադրումների դինամիկան պահպանվել էր նախորդ տարվա մակարդակի վրա: Հոկտեմբերին արագացվել է բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,84 օր՝ նախատեսված 2,85-ի փոխարեն: Լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունն աճել են 0,4% և 3% համապատասխանաբար:
Իսկ տեղամասային արագությունը 2016 թվականի հետ համեմատ ավելացել է 0,8 կմ/ժ և կազմել 36,1 կմ/ժ, տեխնիկականը կազմել է 43,3 կմ/ժ՝ ավելանալով 2,4 կմ/ժ:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես գնացքի միջին քաշ, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 886 գնացք, որից 882-ը՝ ըստ չվացուցակի: Նա հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու շրջանում գծի բալային գնահատականը բարելավել է 8 կետով՝ կազմելով 78 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 32,1 հազար կոճ:
Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ՀԿԵ ղեկավարն ասաց, որ հոկտեմբերին ուղևորների թիվը գերազանցեց 31,2 հազարը՝ 13,7%-ով գերազանցելով նախատեսվող ցուցանիշը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում բնականոն աշխատանքի ապահովումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.