Արխիվ

ЭП2Д նոր էլեկտրագնացքի փորձարկումները հաջող ավարտվեցին

30.11.2017

Նոյեմբերի 23-ին ավարտվել են Հայաստանի պայմաններում Տրանսմաշխոլդինգի արտադրության ЭП2Д նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումները, որոնք անցել են երկաթուղու բոլոր հատվածներում, այդ թվում բարձր լեռնային: Աշխատանքներին մասնակցում էին արտադրող գործարանի, «ՌԵ» ԲԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները:
Զուգահեռ անցել է նաև Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների ուսուցումը, ովքեր ապագայում շահագործելու են նոր էլեկտրագնացքը:
Փորձարկումների ժամանակ բացահայտվել են մի շարք չափանիշներ, որոնք պետք է համապատասխանության բերվեն բարձ լեռնային հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պայմաններին և տեխնիկական առանձնահատկություններին:
Քննարկվում է էլեկտրագնացքի Տրանսմաշխոլդինգի մասնագետների կողմից տեղում կամ անհրաժեշտության դեպքում արտադրող գործարանում լրամշակման հարցը, ինչից հետո այն շահագործման է հանձնվելու:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.