Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-նոյեմբերի արդյունքները

04.12.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա 11 ամիսների աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել էր փոխադրումների դրական դինամիկան: Այսպես, բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը գերակատարվել է 5,6%, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 1%: Բեռնաշրջանառությունը նախատեսվող և 2016 թ-ի հետ համեմատ ավելացել է 4,5% և 3,8% համապատասխանաբար: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում աճել են 6% և 9,3%, իսկ ներմուծման՝ 26,7% և 5% համապատասխանաբար:
Գնացքի միջին քաշը անցած տարվա հետ համեմատ ավելացել է 1,5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը՝ 1%, արտադրողականությունը՝ 2,9%: Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ոլորտում աշխատանքը ակտիվացել է 17,1%-ով:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հունվար-նոյեմբերին երկաթուղին սպասարկել է 11 705 գնացք, որից 11 558-ը՝ ըստ չվացուցակի: Նա հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավել է 6 կետով՝ կազմելով 87 միավոր: Տարեսկզբից երկաթուղում վերանորոգվել է 12 կմ գիծ, փոխվել է 34,9 հազար կոճ:
Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ՀԿԵ ղեկավարն ասաց, որ ուղևորափոխադրումների աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 13,4%, իսկ տեղական՝ 2,8%.
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, երկաթուղու բնականոն աշխատանքի ապահովումը Ամանորյա տոներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.