Արխիվ

ՀԿԵ-ն զարգացնում է համագործակցությունը բելառուսական ընկերությունների հետ

20.12.2017

Վերջերս Մինսկ այցելած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը, որը գլխավորում էր ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, համագործակցության մասին հուշագրեր էր ստորագրել «Բելառուսական երկաթուղի» ընկերության և մի շարք տեղական գործարանների հետ:
Հայաստանի երկաթուղայինների պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ ունեցավ Բելառուսի ձեռներեցների հետ, այցելեց երկրի խոշոր ընկերություններ, մասնավորապես Մինսկի տրակտորների գործարան, ԲԵԼԱԶ, Բորիսովի կոճերի գործարան, Մոգիլյովի մետաղագործական գործարան, Բելառուսի մետաղագործական գործարան, Մինսկի քարշակների գործարան, Մոստոդրև (Բելառուսական անտառային ընկեկություն):
ՀԿԵ-ի պատվիրակները ներկայացրեցին ընկերության գործունեությունը, բեռնափոխադրումների ոլորտում առաջարկվող ծառայութնունները և դրանց գնային ու լոգիստիկ առավելությունները, ինչպես նաև երկու հեռանկարային տրանսպորտային նախագծեր՝ ՀԿԵ-ի ենթակառուցվածքի հիման վրա Իրանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումներ և երկաթուղա-լաստանավային բեռնափոխադրումներ Կավկազ նավահանգիստ-Փոթի:
Բելառուսական ընկերություններին հատկապես հետաքրքրեց Հարավկովկասյան երկաթուղու նոր ծառայությունը՝ երկաթուղա-լաստանավային բեռնափոխադրումները դեպի Հայաստան, Վրաստան և Իրան:
ԲԵԼԱԶ ընրեկության հետ քննարկվել է ՀԿԵ-ի Գյումրու երկաթուղային հանգույցում Հայաստանում շահագործվող գործարանի արտադրության ավտոմոբիլային տեխնիկայի տեխսպասարկման և վերանորոգման հնարավորությունը:
Բորիսովի կոճերի գործարանի հետ ձեռք բերված պայմանավորվածություների հիման վրա արդեն իրականացվում են բեռնափոխադրումներ ոչ միայն Հայաստան, այլև Վրաստան:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.