Արխիվ

Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ Կարմիր Բլուր կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը

25.12.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքում նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Հերթական կայլը՝ Կարմիր Բլուր կայարանում էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնումն էր: Դեկտեմբերի 25-ին կայարանում կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, «Արավեն» տրանսպորտային ընկերության տնրեն Գագիկ Աղաջանյանը, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Անատոլի Զուբկովը, Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներ, երկաթուղայիններ:
Ինչպես նշեց Հարավկովկասյան երկաթուղի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1995 թվականից և սկսելով իր աշխատանքը Հայաստանում՝ ՀԿԵ-ն նախաձեռնեց վերականգնման գործընթացը: Համակարգը թույլ կտա մանևռային աշխատանքներն իրականացնել կառավարման վահանակից, ինչը էապես կկրճատի նախապատրաստման գործընթացի տևողությունը, գնացքների ժամանման և մեկնման գործընթացը /30 րոպեից մինչև 3 րոպե/, իսկ գնացքների ձևավորման ժամանակը կրճատվելու է 2 ժամից մինչև 45 րոպե: Բացի այդ համակարգը լիովին ապահովում է գնացքների անվտանգ երթևեկությունը և աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության կանոնները:
- Կարմիր Բլուր կայարանը խիստ կարևոր դեր է խաղում երկաթուղու գործունեությունում, ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 20%: 2017 թվականին կայարանի բեռնման աճը կկազմի 10%՝ մինչև 360 հազար տոննա: Այդ թվում 11%-ով կավելանան պղնձի խտանյութի փոխադրումները՝ մինչև 305 հազար տոննա: Երկաթուղային բեռնափոխադրումները աճում են, չնայած այդ աճը փոքր է: Սակայն 2017 թվականի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավակը կլինի անցած տարվա ցուցանիշից ոչ պակաս, - ասաց Ընկերության ղեկավարը:
Սերգեյ Վալկոն նախարարին և հյուրերին ներկայացրեց կայարանի և էլեկտրական կենտրոնացման համակարգի հնարավորությունները, ինչից հետո նախարարը «կանաչ լույս» բացեց բեռնատար գնացքի համար՝ ազդանշելով վերականգնված համակարգի աշխատանքի մեկնարկը:
Էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացվել են 3 փուլերով՝
Առաջին փուլում համակարգին են միացվել 9 կմ-Կարմիր Բլուր ուղղությունում գործող սլաքային փոխադրիչները, ինչը թույլ էր տվել արագացնել գնացքների ժամանումն ու մեկնումը: Աշխատանքներն ավարտվեցին 2010 թվականին:
Երկրորդ փուլում, որն անցել էր 2015-2016 թթ, կայարանում արագացվել են բեռնման և բեռնաթափման ժամանակ իրականացվող մանևրային աշխատանքները:
2017 թվականին իրականացված երրորդ փուլում կազմակերպվել են 4 գծերի և 18 սլաքային փոխադրիչների ընդհանուր էլեկտրահամակարգին միացման աշխատանքները, ինչը թույլ է տալիս բարձրացնել գնացքների երթևեկության և կայարանում մանևրային աշխատանքի անվտանգությունը, արագացնել փոխադրումների գործընթացը, գնացքների ընդունման, մեկնման և ձևավորման գործառույթները:
Կարմիր Բլուր կայարանը կառուցվել և շահագործման էր հանձնվել 1968 թվականին: Այն սպասարկում էր Երևան քաղաքում գտնվող խոշոր արդյունաբերական գործարանները, օրինակ՝ Հայէլեկտրոմաշը, Հայգիդրոկառուցումը, Մետրոստրոյը, Արփա-Սևանը, հանրապետական առևտրային հանգույցները, Զվարթնոց օդանավակայանը:
Կարմիր բլուր կայարանը բեռնային կայարան է, որը իրականացնում է բեռնային և կոմերցիոն գործառույթներ: Ունի 7 կայարանային գիծ: Այստեղ են գտնվում «Ապավեն» և «Տրանս Ալյանս» տրանսպորտային ընկերությունների կոնտեյներային մաքսային տերմինալները, համագործակցելով որոնց հետ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իրականացնում է մուլտիմոդալ փոխադրումներ արտահանման և ներմուծման հաղորդակցություններում:
Կայարանին են միանում Հայաստանում աշխատող ձեռնարկությունների 23 երկաթուղային գծեր և երկաթուղին իրականացնում է բեռնման ու բեռնաթափման աշխատանքներ: Նման ընկերությունների շարքում են մասնավորապես Ապավենը, Տրանս Ալյանսը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը, Սի Փի Էս Օյլը:
Կայարանի միջին ամսական վագոնաշրջանառությունը կազմում է 2 200 վագոն: Կայարանի հետ աշխատող հիմնական ընկերություններն են՝
«Ապավեն» ՍՊԸ՝ ընդհանուր բեռնային աշխատանքի 63% և կոնտեյներային փոխադրումների 90%,
«Սի Փի Էս Օյլ» ՍՊԸ՝ ընդհանուր բեռնային աշխատանքի 11%,
«Տրանս Լոջիստիկ» ՍՊԸ՝ ընդհանուր բեռնային աշխատանքի 7%,
«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ՝ ընդհանուր բեռնային աշխատանքի 5%,
«Տրանս Ալյանս» ՍՊԸ՝ բեռնային աշխատանքի 5% և կոնտեյներային փոխադրումների 10%:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.