Արխիվ

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ՀԿԵ-ի կորպորատիվ առաջնությունում հաղթեց Շարժակազմի տնօրինության թիմը

27.12.2017

Դեկտեմբերի 27-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ավանդական կորպորատիվ առաջնությունը, որը կազմակերպել է ՀԿԵ Երիտասարդական խորհուրդը:
Առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 8 թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Շարժակազմի տնօրինության թիմը: Երկրորդ տեղը զբազեցրեց Փոխադրումների տնօրինությունը ներկայացնող թիմը, երրորդը՝ Միջազգային կապերի և վարչական մարմինների հետ փոխգործակցության բաժնի թիմը:
Հաղթողներին շնորհավորեց և պարգևատրեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը:
Առաջնությունը կազմակերպվում է ամեն տարի ՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվությունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքներ ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.