Արխիվ
ՀԿԵ-ում կայացել է գնացքների անվտանգ երթևեկությանը նվիրված գիտատեխնիկական խորհուրդը
17.09.2011
«Գնացքների անվտանգ երթևևեկության ապահովվումը. 1-Ն հրամանի կատարումը առաջին կիսամյակում» թեմայով գիտատեխնիկական խորհուրդը կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Ինչպեց նշել է Խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, երկաթուղիում ընդունված են գնացքների անվտանգության ապահովվման բոլոր անհրաժեշտ միջոցները, սակայն դրանք կատարելագործման կարիք ունեն:
«Այժմ կարելի է խոսել որոշ կայունության, գնացքների գծերից դուրս գալու և վթարների դեպքերի կրճատման մասին, սակայն դա բավարար չէ: Տարին մոտենում է ավարտին և մեզ մոտ պիտի երկրորդ շունչը բացվի», - նշեց Խակովը:
Ընկերության առաջին փոխտնօրենը Խորհրդի մասնակիցներին առաջարկել է «ինտելեկուալ գրոհ» կազմակերպել և կյանքի կոչել գնացքների անվտանգության ապահովման բոլոր առաջարկները:
Նիստի ժամանակ մասնակիցները քննարկեցին վթարների կանխարգելման, անվտանգության կետերի աշխատանքի կազմարերպման, կադրերի նախապատրաստման, ենթակառուցվածքի կատարելագործման խնդիրները:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.