Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին տարվա արդյունքները

28.12.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարին լի էր կարևոր իրադարձություններով: Դրանց շարքում Սերգեյ Վալկոն մասնավորապես նշեց երկաթուղա-լաստանավային փոխադրումների ակտիվացումը, Կարմիր Բլուր կայարանի էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնումը, նոր էլեկտրագնացքի փորձարկումը, որն այժմ համապատասխանեցվում է Հայաստանի պայմաններին: Իրականացվել են նաև մի շարք բարեգործական ծրագրեր՝ վերականգնվել է 90-ամյա վետերան-երկաթուղային, Գյումրու վերականգնողական գնացքի նախկին պետ Հրաչ Հարությունյանի տունը, օժանդակություն ցուցաբերվել Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցին:
- Այս տարի մենք աշխատում էինք ավտոտրանսպորտի հետ խիստ մրցակցության դժվար պայմաններում: Միջոցներ ենք ձեռնարկել երկաթուղի նոր բեռնահոսքերի ներգրավվման ուղղությամբ: Դրական ազդեցություն են ունեցել նաև Կավկազ-Փոթի լաստանավի աշխատանքի ակտիվացմանն ուղղված միջոցառումները, - ասաց ՀԿԵ-ի ղեկավարը՝ նշելով, որ փետրվարից դեկտեմբեր 40 ընկերություններ ավտոտրանսպորտից անցել են երկաթուղային տրանսպորտ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թվականին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները գերազանցեցին 2,6 մլն տոննա, ինչը 0,4%-ով գերազանցում է անցած տարվա արդյունքները: Բեռնաշրջանառությունն ավելացել է 4%-ով, արտահանումը՝ 9,4% (կամ 32 հազ տն), ներմուծումը՝ 4%-ով: Գնացքի միջին քաշը աճել է 0,5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը՝ 1%, իսկ արտադրողականությունը՝ 2,9%: Տեղմասային արագությունն ավելացել է 1,7%-ով, իսկ տեխնիկականը՝ 2,7%-ով:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2017-ին երկաթուղին սպասարկել է 12 835 գնացք, որից 12 686-ը՝ ըստ չվացուցակի: Նա հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումների ծավալը տարվա արդյունքներով աճել է 12%-ով:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականին գծի գնահատականը բարելավել է 6 կետով՝ կազմելով 81 միավոր:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ Ընկերության հաջող աշխատանքը 2018 թվականնին կախված է յուրաքանչյուր երկաթուղայինից և մաղթեց առողջություն,
հաջողություն, բարություն, արդյունավետ աշխատանք և երկաթուղու առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծում:
Այնուհետև Սերգել Վալկոն 2017 թվականին արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ հանձնեց մի շարք երկաթուղու աշխատողներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.