Արխիվ

Հարգելի գործընկերներ.

29.12.2017

Սրտանց շնորհավորում ենք բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորս էլ նոր ակնկալիքներ ունենք, նոր նախագծեր ենք կառուցում, դրական փոփոխություններ ակնկալում և հաճելի ու ջերմ ակնթարթներ սպասում նոր տարում:
Հայաստանի երկաթուղու համար անցած տարին լի էր ակտիվ աշխատանքներով, այն լարված էր, բայց երկաթուղայինները կարողացան հասնել դրված նպատակներին: Իսկ որքան հաջող կլինի ՀԿԵ-ի համար հաջորդ տարին կախված է միայն մեզանից, մեր աշխատանքից:
2018 թվականը երկաթուղու համար հատկանշական է՝ այն հոբելյանական է. 10 տարի առաջ Հարավկովկասյան երկաթուղին սկսեց Հայաստանում իր աշխատանքը:
Հարգելի գործընկերներ.
Շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ աշխատանքի համար: Ձեզ և ձեր ընտանիքներին սրտանց մաղթում եմ երջանկություն, առողջություն և ուրախություն: Թող այս տարին լինի ձեռքբերումների և նվաճումների, հաջողության, բարեկեցության և բարգավաճման տարի:

Հարգանքով՝
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Սերգեյ Վալկո

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.