Արխիվ

ՀԿԵ-ն ապահովում է գնացքների անվտանգ երթևեկությունը Լոռու մարզում սողանքային գոտում

26.01.2018

Հարավկովկասյան երկաթուղու մասնագետներն այժմ աշխատում են Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում գտնվող սողանքային գոտում:
Հունվարի 21-ին սողանքի պատճառող ձորալանջի մի մեծ հատված փլուզվել է ու վտանգներ առաջացրել երկաթուղու և Մ6 ավտոճանապարհի համար: Ստեղծված իրավիճակի պատճառն էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի խմելու ջրի չկարգավորվող արտահոսքը:
1990-ականների սկզբին այս հատվածում՝ Սանահին կայարանի մոտակայքում, նման սողանքի պատճառով ավերվեց երկաթուղային ճանապարհի մի հատվածը, արդյունքում ժամանակավոր դադարեցվեց գնացքների երթևեկությունը:
Այժմ գնացքների անվտանգ երթևեկության վտանգների չեզոքացման համար երկաթուղայինները ապահովում են ջրի բացթողումն ու ջրահեռացումը, մշտադիտարկում են իրականացնում վտանգավոր հատվածում:
Հունվարի 23-ին սողանքի վայրում կայացել է ՀՀ ԱԻՆ և «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչների խորհրդակցությունը: Տեղանքի դիտարկման համար մշտապես իրականացվում են լուսանկարահանումներ անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.