Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվարյան աշխատանքի արդյունքները

05.02.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց հունվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարվա առաջին ամիսը բավականին հաջող էր երկաթուղու համար, գրանցվել էր փոխադրումների դրական դինամիկա ինչպես նախատեսված, այնպես էլ անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները 6,5%-ով գերազանցեց նախատեսված և 8,3%-ով անցած տարվա արդյունքները: Բեռնաշրջանառությունն ավելացել է 4,8% և 9,5%-ով համապատասխանաբար: Արտահանման ծավալները հունվարին նախատեսված ցուցանիշի հետ համեմատ աճել են 0,4% և 4,2%-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տեղական փոխադրումները՝ 5,5% և 5,8%, իսկ ներմուծումը՝ 12,8% և 17% համապատասխանաբար:
Գնացքի միջին քաշը 2017 թվականի հունվարի համեմատ ավելացել է 0,4%, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը՝ 2,3%: Տեղմասային արագությունն ավելացել է 1,1%-ով՝ հասնալով 36,7 կմ/ժ, իսկ տեխնիկականը՝ 1,2%-ով՝ կազմելով 41,2 կմ/ժ:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, տրանզիտային վագոնների պարապուրդ, էլեկտրաէներգիայի ծախս:
Վագոնների վերանորոգման ծավալները 2017-ի հետ համեմատ ավելացել են 15%, լոկոմոտիվների տեխսպասարկումը՝ 5,5%-ով:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվարին երկաթուղին սպասարկել է 970 գնացք, որից 961-ը՝ ըստ չվացուցակի: Նշելով ուղևորատար գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը՝ դրանք կատարվել են լիովին, Սերգեյ Վալկոն հանձնարարեց անհրաժեշտ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հունվարին գծի գնահատականը բարելավել է 5 կետով՝ կազմելով 77 միավոր:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, դրված խնդիրների ժամանակին կատարումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.