Արխիվ
«ՀԿԵ»-ի հովանավորությամբ Երևանի 6 դպրոցում բացվեց ինտերակտիվ ուսուցանման դասարանը
20.09.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովանավորությամբ, Երևանի թիվ 6 Հակոբ Կարապենցի անվան դպրոցում բացվեց ինտերակտիվ ուսուցանման դասարանը, որը կահավորված է ժամանակակից համակարգիչներով և անհրաժեշտ տեխնիկայով: ՀԿԵ-ն աշակերտներին նաև նվիրեց անհրաժեշտ դասագրքեր:
Ինչպես նշել էր բացման արարողութկան ժամանակ ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, ՀԿԵ-ի, որպես խոշոր և սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերության խնդիրներից մեկը՝ աջակցությունն է հանրապետության դպրոցներին:
«Դա արդեն չորրորդ դպրոցն է, որտեղ մենք աջակցության ծրագիր ենք իրականացնում: Նման ներդրումները կրթական ոլորտում շատ կարևոր են՝ դա հնարավորություն է տալիս մեզ գիտելիքների բարձր մակարդակ ապահովել մեր երեխաների համար: Կարևոր չէ՝ հետագայում կաշխատեն այս աշակերտները   երկաթուղային կամ այլ ոլորտում», -  նշեց ընկերության գլխավոր ինժեները:
Սերգեյ Հարությունյանը նշեց, որ ընկերությունը չի սահմանափակվում միայն դպրոցներին աջակցություն ցուցաբերելով: Այժմ ՀԿԵ-ն գրադարաններ է կառուցում Գյումրիում և Երևանում:
Աջակցության համար ՀԿԵ-ին իր շնորհակալությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աճոյանը: Նա հիշեցրեց, որ այս տարի փետրվարին ՀԿԵ-ի և քաղաքապետարանի միջև սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել: Այս համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը ՝ կրթության ոլորտում  համագործակցությունն է:
«ՀԿԵ»-ի հետ համատեղ համակարգչային դասարանի վերազինման ծրագիրը ֆինանսավորեցին հայկական «Կամուրջշին» և «Աֆինա Պալադա» շինարարական ընկերությունները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.