Արխիվ

Աշակերտներին պատմեցին Հայաստանի երկաթուղու պատմության մասին

27.03.2018

Գարեգին Նժդեհի անվան №161 հիմնական դպրոցի աշակերտները մարտի 27-ին այցելեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որտեղ ծանոթացան ընկերության գործունեությանը և գործառույթներին:
Հայաստանի երկաթուղու պատմության թանգարանում նրանց պատմեցին հանրապետությունում երկաթուղու ձևավորման, կառուցման և զարգացման, համակարգի աշխատանքի առանձնահատկությունների մասին, ներկայացրին ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Դպրոցականներին զգուշացրեցին նաև երկաթուղում, այդ թվում՝ գծանցներում, անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, պատմեցին, որ արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատար գնացքինը՝ 1 կմ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.