Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները

03.04.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ապրիլի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հունվար-մարտ ամիսների ընթացքում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկա ինչպես նախատեսված, այնպես էլ անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-մարտին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը 13%-ով գերազանցեց նախատեսված և 12,4%-ով անցած տարվա արդյունքները: Բեռնաշրջանառությունն ավելացել է 7,8% և 8,7%-ով համապատասխանաբար:
Երկաթուղային ճանապարհով արտահանումը նախատեսված ցուցանիշի հետ համեմատ աճել է 27% և 24,5%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը նման աճը պայմանավորված է պղնձի խտանյութի փոխադրումների աճով՝ 29%-ով նախատեսված և 17,2 հազար տն-ով՝ անցած տարվա հետ համեմատ:
Երկաթուղային բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում նախատեսված ցուցանիշի հետ համեմատ ավելացել են 8,9%, իսկ անցած տարվա հետ համեմատ՝ 11,6%, ներմուծման աճը կազմեց 16,9% և 5,3% համապատասխանաբար:
Գնացքի միջին քաշը 2017 թվականի հունվար-մարտի հետ համեմատ մնացել է անփոփոխ, իսկ լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը ավելացել է 1,8% և 0,2% համապատասխանաբար: Տեղամասային արագությունը կազմել է 36,5 կմ/ժ՝ աճելով 1,7%-ով, իսկ տեխնիկականը՝ 42,1 կմ/ժ՝ աճելով 2,4%-ով:
Ավելացել են նաև վագոնների վերանորոգման, լոկոմոտիվների տեխսպասարկման և ընթացիկ վերանորոգման ծավալները:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-մարտին երկաթուղին սպասարկել է 3046 գնացք, որից 3030-ը՝ ըստ չվացուցակի: Նշելով ուղևորատար և բեռնատար գնացքների, ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը՝ Սերգեյ Վալկոն հանձնարարեց շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գծի գնահատականը բարելավել է 7 կետով՝ կազմելով 77 միավոր:
Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ հունվար-մարտին փոխադրվել է 94,9 հազար ուղևոր, ինչը 7,7%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ենթակառուցվածքի և շարժակազմի անհրաժեշտ մակարդակի ապահովումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.