Արխիվ

Երկաթուղայինները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին

03.04.2018

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 31-ին Երևանում մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին:
Երկաթուղայինները, Երիտասարդական խորհրդի անդամները, ղեկավար կազմի ներկայացուցիչները մասնակցել են Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին, ծառատունկ են կազմակերպել դեպոյի բակում:
Հատկանշական է, որ շաբաթօրյակների անցկացման ավանդույթը սկիզբ է առել հենց երկաթուղուց: Առաջին շաբաթօրյակը կայացել է 1919 թվականի ապրիլի 12-ին, երբ Մոսկվա-տեսակավորող կայարանի երկաթուղայիններն աշխատանքային օրվա ավարտից հետո՝ գիշերը, վերադարձել են արտադրամասեր շոգեքարշերը վերանորոգելու համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.