Արխիվ

Հանցավոր անփութություն

03.04.2018

Մարտի 30-ի գիշերը կապալառու կազմակերպություններից մեկը էլեկտրական մալուխի անցկացման համար ինքնակամ փոսեր էր փորել Երևան երկաթուղային կայարանի մոտակայքում անցնող գործող երկաթուղային գծերի տակ: Փորման աշխատանքներն իրականացվել էին առանց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու, մինչդեռ ցանկացած նման աշխատանքներ պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն Ընկերության հետ և իրականացվեն երկաթուղու աշխատակիցների հսկողության տակ:
Միայն երկաթուղու աշխատակիցների զգոնության շնորհիվ հաջողվեց կանխել հնարավոր վթարը, քանի որ իրականացված աշխատանքները ոչ միայն սպառնում էին երթևեկության անվտանգությանը, այլև կարող էին հանգեցնել մարդկային զոհերին:
Նման ինքնակամ գործողություններ թույլ տվող ընկերությունները ոչ միայն վտանգում են երկաթուղայն երթևեկության անվտանգությունը, խաղում են սեփական հեղինակության հետ, այլև վարկաբեկում պատվիրատուի բարի համբավը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն փոխանցել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ սույն փաստով հավաքագրված բոլոր նյութերը

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.