Արխիվ

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների երթևեկությունը վերականգնված է

24.04.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ապրիլի 23-ին տեխնիկական խնդիրներով ժամանակավորապես դադարեցված Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների երթևեկությունը լիովին վերականգնված է ապրիլի 24-ից:
Երթուղին չէր գործում բացառապես տեխնիկական խնդիրներով՝ իրականացվում էին գնացքների երևեկության անվտանգության մակարդակի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, որ էլեկտրագնացքի երթևեկության ժամանակավոր դադարեցումն ունի քաղաքական ենթատեքստ՝ իրականությանը չի համապատասխանում: Հայտնում ենք, որ այդ քայլը ոչ մի կերպ չի առնչվում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
Ներողություն ենք խնդրում պատճառված անհանգստության համար և հայցում ուղևորների ներողամտությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.