Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

25.04.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողները ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկաթուղայինների մեծ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության գլխավորությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշամալիրի հավերժ կրակին:
Ամեն տարի երկաթուղայինները երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թվականին արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիվանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չիլին, ԱՄՆ 42 նահանգներ, այլ երկրներ: Հայոց ցեղասպանությունը նաև ընդունեցին Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.