Արխիվ
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակ
30.04.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում ենք, որ ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չհրապարակել իրականությանը չհամապատասխանող, չստուգված տվյալներ, որոնք վարկաբեկում են Ընկերության համբավը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.