Արխիվ
ՀԿԵ-ն կազմակերպում է զբոսաշրջիկային տուրեր դեպի Վրաստան
22.09.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  Ուղևորափոխադրումների տնօրինությունը վրացական Elite Tour տուրիստական գործակալության հետ համատեղ կազմակերպում է «Վրաստանի սիրտը» և «Գինու տուր» զբոսաշրջիկային երկօրյա տուրեր: Շրջագայությունները նախատեսված են ինչպես շաբաթ և կիրակի, այնպես էլ աշխատանքային օրերի համար. ցանկացողները կարող են մեկնել Վրաստան Հարավկովկասյան երկաթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքով:
«Վրաստանի սիրտը» տուրի առաջին օրը զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Թբիլիսիի տեսարժան վայրերին: Ծրագրում, մասնավորապես, ներառված են այցելություններ հին քաղաք, Նարիկալա ամրոց, Մեթեխի տաճար, Սամեբա և Անչիսխաթի եկեղեցիներ, Թբիլիսիում գտնվող սինագոգներ, մզկիթներ և եկեղեցիներ, Խաղաղության կամուրջ, Թբիլիսիի պետական թանգարան: Քաղաքի պատմության ամենահետաքրքիր էջերի մասին կպատմի փորձառու զբոսավարը:
Այցելության երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Վրաստանի հին մայրաքաղաքը՝ Մցխեթան, ինչպես նաև Սվեթիցխովելի, Ջվարի և Շիո Մգվիմե վարքերը, Սամթավրո կուսանոց:
«Գինու տուր» ուղևորության ժամանակ զբոսաշրջիկները կայցելեն վրացական
գինեգործության հիմնական կենտրոնները՝ Կախեթին և Ցինանդալին: Ցինանդալիում տուրի մասնակիցներին սպասում են այցելություններ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան, գինու մառան և հնագույն գինիների էնոթեկա: Նապարեուլիում զբոսաշրջիկները կայցելեն Գամտկիցուաշվիլի եղբայրների գինու մառանը: Տուրի երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Մցխեթա և Թբիլիսի:  
Տուրի մասնակիցները կարող են անվճար ապրել զբոսաշրջիկների համակ հատուկ նախատեսված վագոնում, որը կկայանվի Թբիլիսի-ուղևորային երկաթուղային կայարանում:
Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.