Արխիվ

Հաղթանակի տոնի նախօրեին ՀԿԵ-ն ավարտել է վետերան Արփիկ Թադևոսյանի տան վերանորոգումը

08.05.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ հավատարիմ մնալով սոցիալ քաղաքականությանը, շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայրենական Մեծ պատերազմի վետերան-երկաթուղայիններին: Այս տարի՝ Հաղթանակի տոնի նախօրեին ավարտվել է վետերան, երկաթուղում 40 տարի աշխատանքային փորձ ունեցող Արփիկ Գևորգի Թադևոսյանի բնակարանի վերանորոգումը:
Ընկերության ուժերով ոչ միայն վերանորոգվել է բնակարանը, այլև տեղադրվել նոր սառնարան և գազօջախ:
Կատարված աշխատանքների որակն անձամբ ստուգեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ով շնարհավորեց տիկին Արփիկին և իր ընտանիքին
Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, առողջություն և բարեկեցություն:
94-ամյա Արփիկ Թադևոսյանը ծնվել է Թբիլիսիում, որտեղ ավարտել էր Երկաթուղային տրանսպորտի անդրկովկասյան ինստիտուտը և սկսել իր աշխատանքային գործունեությունը Վրաստանի երկաթուղում: Պատերազմի տարիներին աշխատել էր հեռախոսավարուհի Ռոստովի երկաթուղում, այնուհետև գործուղվել Ստավրոպոլի երկաթուղի, որտեղ աշխատել էր որպես գնացքների դիսպետչեր, ավագ ինժեներ:
Ինչպես պատմում է տիկին Արփիկը՝ 1955 թվականին Երևան տեղափոխվելուց հետո, նա աշխատանքի էր ընդունվել Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքում, որտեղ աշխատել էր մինչև 1987 թվականը որպես բեռնային տնտեսության գործակալ, կադրերի բաժնի պետ:
Պատերազմի տարիներին թիկունքում աշխատանքի համար պարգևատրվել է «1941-1945 թթ. Արժանապատիվ աշխատանքի համար» մեդալով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում վետերան-երկաթուղայիններին՝ իրենց տների և բնակարանների վերանորոգման հարցում: Արդեն վերակագնվել է երեք տուն Գյումրիում և մեկ տուն Կոտայքի մարզի Սոլակ համայնքում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.