Արխիվ

ՀԿԵ-ում տոնեցին Հաղթանակի օրը

10.05.2018

Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:
Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների պուրակում հավաքվածները՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ, ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:
Այնուհետև՝ արդեն ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի հետ, Հաղթանակի զբոսայգում երկաթուղայինները ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ:
ՀԿԵ-ում իրենց պարտքն են համարում աջակցություն ցուցաբերել վետերան-երկաթուղայիններին և հարգել զոհվածների հիշատակը: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված Փառքի ծառուղին:
Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվեցին 6 հայկական դիվիզիաներ, որոնք հաղթահարեցին Կովկասից դեպի Բեռլին տանող դժվար ճանապարհը: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները: Պատերազմի ժամանակ ցուցադրած խիզախության և արիության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի տարբեր շքանշաններով և մեդալներով: Իսկ գերագույն պարգևին՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 106 հայ: Փառքի շքանշանի լիակատար ասպետ դարձել էին 27 հայ:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն՝ զինվորներով, ռազմկան տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով:
1942 թվականի գարնանը Հայկական ՍՍՀ աշխատավորների կողմից հավաքագրված միջոցների հաշվին կազմվեց «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը, որը օգոստոսին փոխանցվեց զրահապատ գնացքների 62-րդ հատուկ դիվիզիոնին: Դիվիզիոնի կազմում «Սովետական Հայաստանը» մասնակցեց Վելիկիյե Լուկի, Նովոսոկոլնիկի քաղաքների և Բալթյան երկրների ազատագրմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.