Արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը Բիշքեքում մասնակցեց ԱՊՀ անդամ-երկրների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի նիստին

21.05.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ 2018 թ. մայիսի 17-18-ը Բիշքեքում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի 68-րդ Խորհրդի նիստի աշխատանքներին։ Նիստի մասնակիցները քննարկեցին երկաթուղային ցանցի շահագործման աշխատանքային, ինչպես նաև 2017 թվականի և 2018 թ. առաջին եռամսյակում միջազգային մարդատար համալիր կապուղիների արդյունքները և 2018-2019 թթ գնացքների շարժման գրաֆիկի նորմատիվները։
Նիստի մասնակիցներն ընդգծեցին 2017թ. ընդհանուր ցանցով բեռնափոխադրումների ծավալների 3.1 աճը։ ԱՊՀ երկրներով երկաթուղային բեռնափոխադրումներն ընդհանուր առմամբ կազմել են ավելի քան 2 մլրդ տոննա, որը 37.3 տոննայով կամ 1.9 տոկոսով ավել է ընդունած պարտավորություններից։ Նիստի մասնակիցները հաստատեցին իրենց պատկանող բեռնատար վագոնների շահագործման և համարանիշային հաշվառման, 2018-2019 թթ գնացքների շարժման գրաֆիկի նորմատիվային Կանոնների նոր ձևակերպումը (խմբագրումը)։
Հաստատվեցին նաև բեռնատար վագոնների ժամկետային վերադարձման ռեժիմի հայտարարման համար շարժակազմի տեսակների Տեղեկատուում և այլ փաստաթղթերում փոփոխությունները և լրացումները, բեռների Միասնական տարիֆա-վիճակագրական անվանացուցակը։ Վերջում որոշում ընդունվեց Խորհրդի հաջորդ՝ 69-րդ նիստն անցկացնել Երևանում։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.