Արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպեց ՙՙՀարավկովկասյան երկաթուղի՚՚ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ

29.05.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց ՙ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՚ ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին։
Նախարարը, նշելով երկաթուղու դերն ու նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում, ընդգծեց հատկապես երկաթուղային փոխադրումների ծավալի ընդլայնման գործում տարվող աշխատանքային ծրագրերի կարևորությունը և ճանապարհային ենթակառույցների արդիականացման անհրաժեշտությունը։
Սերգեյ Վալկոն, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ամփոփեց երկաթուղու տասնամյա գործունեության արդյունքները, ներկայացրեց ներդրումային ծրագրերը, շարժակազմի և ենթակառույցների վիճակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Կողմերը կարծիքներ փոխանակեցին առաջնահերթ խնդիրների և կոնցեսիոն պայմանագրի շրջանակում առաջիկայում սպասվող աշխատանքների շուրջ։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.