Արխիվ

Ամփոփվեցին մայիսյան աշխատանքների արդյունքները

11.06.2018


ՙՙՀարավկովկասյան երկաթուղի՚՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հունիսի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության մայիսյան աշխատանքների արդյունքները։ Ինչպես նշեց Սերգեյ Վալկոն, անցած ամսում բեռնափոխադրումների ցուցանիշը կազմել է 244.5 հազ. տոննա կամ 109.7 %։ Նախատեսվածից ավելի տեղափոխվել է 21.6 հազ. տոննա բեռ։ Միաժամանակ բեռների արտահանման ծավալի ցուցանիշը կազմել է 130 %, իսկ ներմուծման ծավալինը, անցած տարվա համեմատ,17 %։ Գնացքի միջին քաշի ցուցանիշը կազմել է պլանային 107.1 %-ը, իսկ վագոնների հնարավոր ծանրաբեռնվածության ցուցանիշը՝ 101.1 %։ Անցած տարվա համեմատ ճանապարհների վիճակի ցուցանիշային գնահատականը բարելավվել է 9 միավորով։ Ընդհանուր գործունեության արդյունքում եկամուտների ցուցանիշը կազմել է 103 %։
Սերգեյ Վալկոն նշեց, որ տնօրենների Խորհրդի կողմից հաստատված ֆինանսաարտադրական բոլոր ցուցանիշները կատարվել են, նաև ընդգծեց, որ ընթացիկ հունիս ամիսն ինչպես տարվա 2-րդ եռամսյակի, այնպես էլ առաջին կիսամյակի վերջին ամիսն է։ Նա հատկապես նշեց ներդրումային ծրագրերի պլանային աշխատանքների կատարման կարևորությունը, երկաթուղում լրացուցիչ բեռների ներգրավվումը, ինչպես նաև եկամուտների և ծախսերի բալանսի ապահովումն ու հսկողությունը։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.