Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ շարունակում է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը
Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը։

15.06.2018


Հունիսի 14-ին կայարանում կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Արսեն Մուսոյանը, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ:
Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ զննեցին Սևանից Զոդ ձգվող 120 կիլոմետրանոց ուղին, ծանոթացան ենթակառուցվածքի վիճակին, ներդրումային ծրագրի հետ կապված 2018 թվականի պլաններին և աշխատանքների իրականացման փուլայնությանը։
Ինչպես իր ելույթում նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Էլեկտրական կենտրոնացման համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա էապես կարագացնի գործընթացի տևողությունը՝ կրճատելով այն 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ միասին կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ:
Կայարանի վերականգնման վրա ծախսվել է 52 մլն դրամ: Տեղադրվել են ավելի քան 9 կմ մալուխներ, 530 երկաթուղային միակցիչներ, 261 սարքավորում`ռելեներ, բլոկներ, տրանսֆորմատորներ: Ընդհանուր առմամբ, Էլեկտրական կենտրոնացման համակարգում ներառված է 4 ուղի, 11 սլաքային փոխադրիչ եւ 17 լուսացույց:
- Զոդ կայարանը խիստ կարևոր դեր է խաղում երկաթուղու գործունեությունում, ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 63,6 %: 2017 թվականին կայարանի բեռնման ծավալը կազմել է 1179432 տոննա: Վերջին հինգ տարիների ընթացքում Զոդ-Վարդենիս-Շորժա ուղեմասում մեխանիզացված եղանակով կապիտալ վերանորոգվել է 33,6 կմ ուղի, Սևանի գծային մասում դրվել է 29,2 հազար նոր երկաթբետոնե և 19,1 փայտե կոճ: Գծի բալային
գնահատականը բարելավվել է 96 բալով, ինչը կազմում է 53,6%: 2018 թվականին պլանավորվում է իրականացնել 8,7 կմ ուղեմասի վերանորոգում:
Սերգեյ Վալկոն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալին ու հյուրերին ներկայացրեց կայարանի և էլեկտրական կենտրոնացման համակարգի հնարավորություններին:
- Մենք պայմանավորվել ենք, որ կայցելենք բոլոր կայարաններ և կծանոթանանք արդիականացման նախագծերի հետ, - ասաց Արմեն Փամբուխչյանը, - տարվում է հսկայական աշխատանք, իսկ տեխնոլոգիական նորույթները լավ տպավորություն են թողնում:
Ավտոմատասման ներդրման հերթում հաջորդը Ղալթաղչի կայարանն է:
-Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնումը Ընկերության կողմից իրականացվող Շորժա-Վարդենիս-Զոդ ուղեմասի ենթակառուցվածքի վերականգնման ծրագրի իրականացման առաջին քայլն է։ 2018 թվականին պլանավորված է միկրոպրոցեսորների կիրառմամբ կիսաավտոմատ արգելափակման վերականգնումը, ինչը թույլ կտա իրականացնել գնացքների անխափան երթևեկություն Արարատ-Զոդ ուղեմասով՝ ապահովելով գնացքների երթևեկության անվտանգության պահանջները և բարելավելով տեղափոխվող բեռների անվտանգության և ամբողջականության հարցը, - ասաց իր ելույթում գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.