Արխիվ
Մեկնարկեց «ՀԿԵ»-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը
26.09.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը մեկնարկել է այսօր  Երևանում: Առաջնությանը մասնակցում են ութ թիմեր, որոնք ներկայացնում են ընկերության տարբեր ստորաբաժանումներն ու ձեռնարկությունները:
Առաջին և երկրորդ ¼ եզրափակչում իրենց ուժերն այսօր կփորձեն «Ախտորոշում» կենտրոնի և Երևանի ուղեմասի, «Աբովյան» գծային-կայարանային միավորման և Փոխադրումների տնօրինության թիմերը:
Վաղը երրորդ և չորրորդ ¼ եզրափակիչներում կհանդիպեն Վանաձորի ուղեմասի և կենտրոնական ապարատի, «Երևան» ԳԿՄ և Ուղևորափոխադրումների տնօրինության թիմերը:
Առաջնության հաղթողը կորոշվի հոկտեմբերի 1-ին:
Նման առաջնություն ՀԿԵ-ում անց է կացվում առաջին անգամ՝ ընկերության կորպորատիվ մշակույթի և արժեքների համակարգի զարգացման նպատակով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.