Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղում ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը

09.07.2018

Հարավկովկասյան երկաթուղում հուլիսի 9-ին ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը 2018-2021 թթ համար: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և Աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը կարգավորում է սոցիալ-աշխատանքային հարաբերությունները 3-հազարանոց աշխատողների կոլեկտիվի և գործատուի միջև:
Ինչպես նշեց նոր պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, այս փաստաթուղթը մշակեց հատուկ հանձնաժողովը, այն քննարկվեց երկաթուղու բոլոր ստորաբաժանումներում:
Ընկերության ղեկավարն ընդգծեց, որ այս պայմանագիրը ներկա պահին Հայաստանում միակն է, որով կարգավորվում է արհմիության և ընկերության համագործակցությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի խոսքերով, սոցիալ գործընկերության զարգացման համար նման հիմնարար փաստաթղթի առկայությունը խիստ կարևոր է ցանկացած ընկերության համար: Արհմիության նախագահը նշեց, որ նոր կոլեկտիվ պայմանագրով պահպանվում են երկաթուղայինների բոլոր երաշխիքներն ու արտոնությունները:
Ինչպես հիշեցրեց Մարտիրոսյանը, վերջին երկու տարիների ընթացքում Ընկերության և արհմիության կողմից հատկացված միջոցներով իրականացվել են ավելի քան 10 սոցիալական ծրագրեր երկաթուղայինների և նրանց ընտանիքների համար, իսկ ծախսերը կազմել են 214,5 մլն դրամ 2016 թվականին, 224,7 մլն դրամ՝ 2017-ին և 53,5 մլն դրամ՝ 2018 թվականի առաջին եռամսյակում:
Պայմանագրով կանոնակարգվում են աշխատողների և գործատուի իրավունքներն ու պատասխանատվությունը, ընկերության կադրային ներուժի զարգացման հիմնական սկզբունքները, ընկերության աշխատողներին և իրենց ընտանիքների անդամներին, չաշխատող թոշակառուներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, սոցիալական գործընկերության զարգացման հիմնարան դրույթները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.