Արխիվ

Հայաստանում 10-ամյա աշխատանք = երկաթուղային ենթակառուցվածքի 10-ամյա վերականգնում

23.07.2018

Արդեն 10 տարի է, ինչ Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է Հայաստանում: Ընկերությունը հատուկ ստեղծվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի կառավարության, ՌԵ և ՀԿԵ միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի և Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումն իրականացնելու համար: Նույն թվականի հունիսի 1-ից Հարավկովկասյան երկաթուղին սկսեց իր օպերացիոն գործունեությունը Հայաստանում:
Դույն պայմանագրով Հայաստանի կառավարությունը 30 տարով ՀԿԵ-ին է փոխանցել երկաթուղային ենթակառուցվածքի տնօրինման, օգտագործման, կառավարման, վերանորոգման և անհրաժեշտ բարեկարգման իրավունքները: Իսկ կոնցեսիոն կառավարման ժամկետի ավարտից հետո համակարգը վերադառնալու է Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ, ընդ որում այնպիսի վիճակում, որ վերադարձից հետո հետագա 3 տարիների ընթացքում լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն չլինի:
Հայաստանում աշխատանքի տարիներին ՀԿԵ-ի գործունեությունն ուղղված է ենթակառուցվածքի վերականգնմանը:
Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր ծավալը 2008-2038 թթ պետք է կազմի ավելի քան 174,5 մլրդ դրամ, որից 122,3 միլիարդը պետք է ուղղվի ենթակառուցվածքի, իսկ 52,2 միլիարդը՝ շարժակազմի ոլորտին: Փաստացի 2008-2017 թթ Ընկերությունն արդեն ներդրել է 110,07 մլդր դրամ, ինչը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 63%:
Ներդրումների առյուծի մասը՝ 70%, ուղղվում է երկաթուղային ենթակառուցվածքի վերանարագմանն ու արդիականացմանը: Եվ դա արդեն տվել է էական դրական արդյունքներ՝ երկաթուղային գծերը բերվել են այնպիսի վիճակին, որը բավարարում է փոխադրումների մեջ հանրապետության կարիքները:
Անցած 10 տարվա ընթացքում ՀԿԵ-ն իրականացրել է հետևյալ աշխատանքներ՝
1. վերանորոգման տարբեր տիպերով վերանորոգվել է գծի ավելի քան 463 կմ, իսկ կապիտալ վերանորոգվել է 160,8 կմ գիծ,
2. փոխվել է ավելի քան 877 հազար կոճ՝ ավելի քան 485 հազար փայտե և 391 հազար երկաթբետոնե,
3. վերանորոգվել է 52 գծանց, 412,2 կմ կոնտակտային գիծ և 48 ենթակայան, վերականգնվել 9 քարշային ենթակայան, այդ թվում առանցքային Փամբակ և Ղալթախչի ենթակայանները, իսկ Սևան-Զոդ հատվածում գործարկվել է 135 կմ երկարություն ունեցող կապի օպտիկամալուխային գիծ,
4. վերանորոգվել և վերակառուցվել է 40 խոշոր երկաթուղային կամուրջ, այդ թվում Հայաստանի ամենահին և խոշոր Զամանլուի երկաթուղային կամուրջը, ,
5. ավարտվել է Երևանի և Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերականգնումը, ինչը թույլ է տվել ստեղծել Հայաստանի ամենաժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը և իրականացնել էլեկտրա- և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների վերանորոգում, որը երկար տարիներ հանրապետությունում չէր իրականացվում: Դեպոների համար գնվել է տեխնոլոգիական, ախտորոշման ժամանակակից սարքավորումներ, Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում ստեղծվել են անվազույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման արտադրամասեր: Իսկ նորագույն սարքավորումները թույլ են տալիս կիրառել շարժակազմի պարկի սպասարկման և վերանորոգման արդիական ժամանակակից գործառույթներ:
6. վերանորոգվել են Երևանի, Գյումրու, Վանաձորի կայարաններ, ուղևորափոխադրումների համակարգի 48 շենքեր և շինություններ, 70 կայարանային շենքեր և շինություններ,
7. գնվել է մոտոր-վագոնային շարժակազմի 60 վագոն, ЧМЭ3 տիպի 10 էլեկտրաքարշ, ВЛ-10 տիպի 8 էլեկտրաքարշ, վերանորոգվել է ВЛ-10 տիպի 18 էլեկտրաքարշ, 700 բեռնային և 27 ուղևորատար վագոն, ЧМЭ3 տիպի 3 ջերմաքարշ,
8. իրականացվել է Մասիսի գծի մեքենայացված կայանի և Սանահինի գծի մեխանիզացված ուղեմասի արտադրական բազայի արդիականացումը, որի համար գնվել է գծային տեխնիկայի 35 միավոր, այդ թվում խճաքար մաքրող մեքենա, տրանսպորտային-բեռնող մոտովոզներ, կռունկներ, գծի քարշային մոդուլ, ձնամաքրման մեքենա և այլն:
9. շարունակվում է Ջաջուռի թունելի վերանորոգումը,
10. թարմացվում է շարժակազմը: Արդեն գնվել է ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք, որը սպասարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղին: Այս տարի գնվելու է նաև երկրորդ նման էլեկտրագնացք:
11. 2009-2017 թթ ուղևորափոխադրումների համակարգի կապիտալ վերանորոգման և արդիականացման համար ծախսվել է 10 մլն դոլար: Միջոցներն ուղղվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Այրումի, Մասիսի, Շորժայի և Հրազդանի կայարանների, 14 կառամատույցների կապիտալ վերանորոգման, վագոնների արդիականացման համար:
Հայաստանում 10-ամյա աշխատանքի ընթացքում շատ է արվել, և ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը, որն ուղղված է երկրի երկաթուղային տրանսպորտի և էկոնոմիկայի զարգացմանը, հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: ՀԿԵ-ի առջև դրված են կարևոր խնդիրներ, որոնք ընկերությունը պատրաստ է իրականացնել:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.