Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է ՀՀ ԱԻ նախարարի հետ

27.07.2018

Հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
ԱԻ նախարարը նշել է, որ նախարարության և ընկերության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին նշել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հետ, և երախտագիտություն հայտնեց նրանց օպերատիվ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Սերգեյ Վալկոն, ներկայացնելով Լոռու մարզի Վանաձոր-Սանահին ճանապարհի հատվածի քարաթափումների խնդիրը, դիմել է նախարար Ռոստոմյանին խնդրանքով աջակցել հարակից տարածքներում երկաթգծին սպառնացող քարաթափումների վերացման հարցում: Նախարար Ռոստոմյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության մի շարք ուղղությունների: Մասնավորապես, քննարկվել են ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը, տեղեկատվության ակտիվ փոխանակմանը, 2011 թվականին ստորագրված Համագործակցության հուշագրի կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը նախարարին հրավիրել է ընկերության վերականգնողական գնացքների բազա՝ տեղում ծանոթանալու բազայի տեխնիկային: Նախարարն իր հերթին ՀԿԵ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է ճանաչողական այց կատարել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.