Արխիվ

ՀԿԵ-ում գրանցվել է ուղևորա- և բեռնափոխադրումների աճ

03.08.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Երկաթուղայինի օրվա նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-հուլիսին կատարված աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 1,6 մլն տոննա, ինչը 5,6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ 13,4%-ով աճել են տեղական փոխադրումները, 24,3%-ով՝ արտահանումը, իսկ ներմուծումը մնացել է անփոփոխ:
Էական աճ է ցուցադրել ուղևորափոխադրումների ոլորտը: Այս տարվա 7 ամիսների ընթացքում երկաթուղին սպասարկել է 208 հազար ուղևոր, ինչը 9,3%-ով գերազանցում է 2017 թվականի մակարդակը: Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 26,3 հազար ուղևոր, աճը կազմել է 4,8%, իսկ տեղականում՝ 181 հազար ուղևոր, ինչը 10% ավել է 2017 թվականի ցուցանիշից:
Բարելավել են նաև երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշները, օրինակ՝ լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները, իսկ միջին օրական բեռնումը ավելացել է 10,5%-ով: Արդյունքում աճում է նաև երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը՝ այն հաշվետու շրջանում կազմել է 213,9 հազար դրամ, ինչը 9,2%-ով գերազանցում է 2017 թվականի արդյունքը:
Խոսելով ՀԿԵ ապագա ծրագրերի մասին՝ Ընկերության գլխավոր տնօրենը նշեց տարվա արդյունքներով առանց վնասների աշխատանքի ապահովումը, բեռնման տեմպերի պահպանումը, բոլոր դրված խնդիրների լուծումը: Նշված արդյունքներին հասնելու համար, ինչպես ասաց Սերգեյ Վալկոն, անհրաժեշտ է միավորել բոլոր ղեկավարների և կատարողների ջանքերը:
- Այս տարին հոբելյանական է երկաթուղու համար: 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրվել է Հայաստանի երկաթուղու ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու մասին պայմանագիրը: Այս տարիների ընթացքում ներդրվել է ավելի քան 270 մլն դոլար: Մեր աշխատանքի արդյունքների մասին կարելի է երկար խոսել, սակայն նշեմ միայն մեկ ցուցանիշ. եթե 2008 թվականին երկաթուղում գրանցվել է վագոնների գծերից դուրս ընկնելու 151 դեպք, ապա անցած տարի՝ միայն մեկ, այլ էլ ոչ ընկերության մեղքով, - հայտնեց նա:
Ընկերության այլ ձեռքբերումների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց Գյումրիի և Երևանի լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների հիմքի վրա ժամանակակից մեքենաշինական համալիրի ձևավորումը, ինչը թույլ տվեց երկաթուղային շարժակազմը վերանորոգել Հայաստանում: Ընդ որում, վերանորոգվել է երկաթուղային գծերի ավելի քան 60%, վերականգնվել 48 ենթակայան:
Հատուկ ուշադրության է արժանանում անձնակազմի հետ աշխատանքը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, երիտասարդական
քաղաքականությունը, բարեգործական ծրագրերը, որոնց ֆինանսավորմանն ուղղվել է 300 մլն դրամ:
Հատուկ տեղ է զբաղեցնում ընկերության սոցիալական քաղաքականությունը: Հուլիսի 9-ին ստորագրվել է կոլեկտիվ պայմանագիրը, որը կարգավորում է աշխատողների և գործատուի միջև հարաբերությունները:
Շնորհավորելով գալիք Երկաթուղայինի օրվա կապակցությամբ՝ Սերգեյ Վալկոն ընդգծեց, որ ՀԿԵ-ի աշխատողները իսկական պրոֆեսիոնալներ են և հաջողություն մաղթեց բոլորին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.