Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 4,3%
28.09.2011

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-օգոստոս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2036,1 հազար տոննա, ինչը 4,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թ. ութ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,6% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1893,1 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 274,8 հազար տոննա, ինչը 27,1% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ութ ամիսների ընթացքում տեղափոխվել է 836,7 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 11,9% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-օգոստոսին փոխադրվել է 924,6 հազար տոննա բեռ, ինչը 17,6% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը շարունակվում է նաև 2011-ին: Տնօրենը նշել է, որ նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության մասին, որը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%: Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:  

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.