Արխիվ

Հերթական նվեր երկաթուղայիններից Ֆիոլետովո գյուղի դպրոցին՝ Գիտելիքի օրվան ընդառաջ

03.09.2018

Նոր ուսումնական տարվա մեկնարկը արդեն ձևավորված ավանդույթի համաձայն կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի դպրոցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շնորհիվ: Գիտելիքի օրվա կապակցությամբ Ընկերթյունը հերթական նվեր մատուցեց դրպոցի աշակերտներին և դասատուներին. այս անգամ
հիմնովին վերանորոգվել և անհրաժեշտ տեխնիկայով հագեցվել է աշխատանքային ուսուցանման դասասենյակը, փոխվել են երկրորդ հարկի լուսամուտները, վերանորոգվել միջանցքը:
Դպրոցի գրադարանը ստացել է դասագրքերի հերթական խոշոր թվաքանակ, առաջին դասարանի աշակերտները՝ նվերներ Ընկերության անունից:
Առաջին զանգի տոնական միջոցառմանը մասնակցեցին և Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ներկաներին շնորհավորեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Լոռիի մարզպետ Հրանտ Մարգարյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները:
- 2015 թվականից դպրոցի բարեկարգմանը երկաթուղին ուղղել է 26 մլն դրամ: Մենք դրանով չենք սահմանափակվի և շարունակելու ենք աշխատել դպրոցի խնդիրները լուծելու ուղղությամբ: Այսօր բացված աշխատանքի դասասենյակը թույլ կտա երեխաներին ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները, որոնք կօգնեն նրանց հետագայում, - ասաց Ընկերության ղեկավարը, նշելով, որ այժմ քննարկվում է նոր նախագիծ՝ Շրջանավարտների ծառուղու հիմնումը:
Տոնական միջոցառման ժամանակ Սերգեյ Վալկոն գրքեր նվիրեց և պատվոգրեր հանձնեց գյուղական դպրոցի լավագույն աշակերտներին: Իսկ դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը ՀԿԵ ներկայացուցիչներին շնորհակալագրեր շնորհեց երկարատև աջակցության համար:
Այնուհետև տնօրենը շրջայց կատարեց՝ հյուրերին պատմելով դպրոցի հնարավորությունների և զարգացման ծրագրի մասին:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.