Արխիվ

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը հոկտեմբերի 2-ից

24.09.2018

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին, իսկ հակառակ ուղղությամբ ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին մեկնելով Թբիլիսիից:
Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 310 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար մինչև 19 650 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.