Արխիվ

Հունվար-սեպտեմբերին Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների աճ

05.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:
Վիճակագրական տվյալների համաձայն, 9 ամիսների ընթացքում երկաթուղով փոխադրվել է 2 մլն 155 հազար տոննա բեռ, ինչը 9,4%-ով գերազանցում է նախատեսվող և 9%-ով անցած տարվա ցուցանիշը: Նետտո բեռնաշրջանառությունը 2017 թվականի հետ համեմատ աճել է 6,6%-ով, իսկ բեռնումը՝ 16%-ով:
Երկաթուղային ճանապարհով արտահանումն ավելացել է 56 հազար տոննայով կամ 23%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 14,2%-ով:
Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 9939 գնացք, որից 9833-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ինչպես ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների, այնպես էլ բեռնատար գնացքների չվացուցակների կատարելագործումը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 75 միավոր:
Հաշվետու ամիսներին շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 9 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 54,2 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 300 հազար ուղևոր, ինչը 9,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է 59,6 հազար ուղևոր, ինչը 5,5%-ով գերազանցում է նախորդ տարվա շեմը, իսկ աճը տեղական հաղորդակցությունում կազմել է 6,6%:
- Մեր աշխատանքն անցած ամիսներին բավականին հաջող էր, բայց մենք մտնում ենք տարվա վերջին եռամսյակ և մեզ լարված աշխատանք է սպասում, - նշեց Սերգեյ Վալկոն:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.