Արխիվ

Երկաթուղայինների թիմը հաղթեց ռուսական խոհանոցի մրցույթում

08.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիմը հաղթել է Մոսկվայի տան կողմից կազմակերպված ռուսական խոհանոցի ճաշատեսակների պատրաստման մրցույթում, որը կայացել էր հոկտեմբերի 7-ին Մանկական այգում: Մրցույթում մասնակցում էր 7 թիմ, որոնք ներկայացնում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Երևանում Գիտության և կրթության ռուսական կենտրոնը, ՎՏԲ-Հայաստան բանկը, «ՀԿԵ» ՓԲԸ-ն, Ռուսալ-Արմենալ գործարանը, Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը և «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությունը և ռադիոն:
Երևանյան ջերմ արևի շողերի տակ և ռուսական ժողովրդական երգերի զվարթ հնչյունների ուղեկցությամբ մասնակիցները ցուցադրեցին իրենց խոհարարական տաղանդները, պատրաստելով ավանդական ռուսական ուխան և նրբաբլիթները: Իսկ լավագույններին ընտրեց հեղինակավոր ժյուրին՝ մոսկովյան ռեստորանագետ, խոհարար, խոհարարական քննադատ Գայանե Բրեիովայի գլխավորությամբ:
Արդյունքում լավագույնն էր ճանաչվել Հարավկովկասյան երկաթուղու թիմը, որը վաստակեց 183 միավոր, երկրորդ տեղում էր Ռուսալ-Արմենալը՝ 178 միավորով, իսկ երրորդ տեղում՝ Կ.Ս.Ստանիսլավսկու անվան թատրոնը (170 միավոր):
Երկաթուղայինների թիմի կազմում էին՝ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը, նույն կենտրոնի մարքեթինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Լիանա Զաքարյանը, միջազգային կապերի և վարչական մարմինների հետ փոխգործակցության բաժնի պետի տեղակալ Լիանա Մովսիսյանը, ով հաղթել էր նաև միրգ-բանջարեղենի լավագույն գիտելիքների մրցույթում:
Իսկ ՀԿԵ տաղավարի հյուրերին դիմավորում և հյուրասիրում էր Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի օգնական Վահե Համբարձումյանը, ով ներառված չէր թիմի կազմում:
Շնորհավորում ենք մեր հաղթողներին և խոհարարական նորանոր հաջողություններ, նոր օրիգինալ բաղադրատոմսեր և շնորհակալ համտեսողներ մաղթում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.