Արխիվ

ՀԿԵ-ն ներկայացված էր «Panarmenian EXPO 2018» միջազգային ցուցահանդեսին

12.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Panarmenian EXPO 2018» 9-րդ միջազգային ցուցահանդես-համաժողովին, որն անցել է Երևանում հոկտեմբերի 12-14-ին:
Միջոցառման շրջանակներում այցելուները ծանոթացել են երկաթուղու գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, այդ թվում Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման ծրագրին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին:
Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը ներկայացնող ավելի քան 100 ընկերություններ, որոնք աշխատում են արդյունաբերության, շինարարության, բեռնափոխադրումների, տպագրության, տուրիզմի, գյուղատնտեսության, կահույքագործության ոլորտներում:
Panarmenian EXPO-ի հիմնական նպատակն է հայկական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.