Արխիվ

Թբիլիսի-Երևան գնացքի ուշացման վերաբերյալ պարզաբանում

16.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին Թբիլիսի-Երևան գնացքը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել 33 ր. ուշացումով:
Ուշացման պատճառ էր հանդիսացել Վրաստանի տարածքում տեղի ունեցած միջադեպը. գնացքի տակ մարդ էր ընկել:
Արդյունքում գնացքը Այրում կայարան էր ժամանել 2 ժամ ուշացումով, սակայն ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ արդեն Հայաստանի տարածքում ուշացման ժամանակը կրճատվեց մինչև կես ժամ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառված անհարմարությունների համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.