Արխիվ
ՀԿԵ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
28.09.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հունվար-օգոստոս ամիսներին բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,1%: Ութ ամիսների  համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 25,6%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը կազմում է 3,9 օր: Հունվար-օգոստոսին 1,1 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է նաև վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ, կազմելով 36,8 ժամ:
2011 թ. ութ ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 338,8 լոկ-կմ, ինչը 23,2% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: Այդ աշխատանքի մեջ առանցքային դեր է խաղացել «գործի մարդը»՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման նոր մոտեցումներով:
«2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է, - ասաց Շ.Շայդուլլինը. – Այսօր մենք լուծում ենք մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականությունը, ենթակառուցվածքի և շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը»:
Ընկերության ղեկավարը նշեց, որ 2011 թ.-ի անցած ամիսները երկաթուղու համար դարձել էին բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.