Արխիվ

ՀԿԵ-ն ճանաչվել է «Panarmenian EXPO 2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված իր ոլորտի լավագույն ընկերություն

17.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Երևանում հոկտեմբերի 12-14-ին անցած «Panarmenian EXPO 2018» 9-րդ միջազգային ցուցահանդես-համաժողովի արդյունքներով ճանաչվել է իր ոլորտի լավագույն մասնակից-ընկերություն: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:
Ընկերության ներկայացուցիչներին են հանձնվել համապատասխան հավաստագրերն ու «Ոլորտի առաջատար» պարգևը:
Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը ներկայացնող ավելի քան 100 ընկերություններ, որոնք աշխատում են արդյունաբերության, շինարարության, բեռնափոխադրումների, տպագրության, տուրիզմի, գյուղատնտեսության, կահույքագործության ոլորտներում:
Ցուցահանդեսի այցելուները ծանոթացել են երկաթուղու գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, այդ թվում Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման ծրագրին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.