Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 69-րդ նիստին

18.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 69-րդ նիստին, որն անցնում է հոկտեմբերի 18-19-ին Մոսկվայում:
Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ասոցացված անդամների՝ Բուլղարիայի, Վրաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի պատվիրակները:
Դիտորդների կարգավիճակով ներկայացված են Իրանի երկաթուղին և Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան: Կառույցի հետ համագործակցում են նաև Լիտվայի և Էստոնիայի երկաթուղիները:
Խորհրդակցության շրջանակներում նախատեսվում է քննարկել 12 հարց, այդ թվում մասնավորապես, երկաթուղային ցանցի ընդհանուր աշխատանքի և ուղևորափոխադրումների ոլորտի 2018 թվականի 9 ամիսների արդյունքները, 2018-2019 թթ միջազգային հաղորդակցությունում գնացքների և բեռնատար գնացքների չվացուցակների մշակումը, 2019 թ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների ոլորտում սակագնային քաղաքականությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.