Արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար է նշանակվել Ռուբեն Գրձելյանը

23.10.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար է նշանակվել Ռուբեն Գրձելյանը:
Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2004 թվականին ավարտել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, բանասիրական գիտությունների թեկնածու է:
Աշխատել է «Արմինֆո» լրատվական գործակալությունում, «Գոլոս Արմենիի» թերթում՝ որպես տնտեսական մեկնաբան, գլխավորել է REGNUM լրատվական գործակալության Երևանյան բյուրոն, տարբեր տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարության կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Կապանի լեռնահարստացման կոմբինատի մամուլի քարտուղար:
Կոնտակտներ մամուլի համար՝ rgrdzelyan@railway.am , +37491 533 388

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.