Արխիվ

Երկաթուղին պատրաստվում է ձմեռային աշխատանքին

23.10.2018

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է գծի, ենթակառուցվածքի օբյեկտների հատուկ աշնանային ստուգումը: Ամեն տարի անցնող այս զննումն ուղղված է ձմեռային շրջանում երկաթուղու հուսալի աշխատանքի ապահովմանը, գծի և ենթակառուցվածքի վիճակի ուսումնասիրությանը, բացթողումների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը:

Զննման ընթացքում երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում մասնավորապես
երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը, աշխատանքն անձնակազմի հետ:
Այրում-Գյումրի հատվածի ստուգման ժամանակ մանրակրկիտ ուսումնասիրվել է գծի և ենթակառուցվածքի, էներգամատակարարման, կապի տնտեսությունների վիճակը, ստուգվել տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների գիտելիքները:


Հանձնաժողովը նաև ծանոթացել է Հարավկովկասյան երկաթուղու հերթական բարեգործական ծրագրի իրականացման՝ Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող մանկապարտեզի վերանորոգման, ընթացքին: 2016 թվականին ՀԿԵ-ն՝ այլ բարերարների հետ համատեղ, վերանորոգել է երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող մանկապարտեզի շենքը:
ՀԿԵ-ի աջակցությամբ լիովին վերականգնվել է շենքի առաջին հարկը՝ ճաշասենյակներով և լողասենյակներով, իսկ երկաթուղու Նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզի համար պատրաստել էր մանկական կահույք:
Ընկերությունը շարունակել է աջակցություն ցուցաբերել նախադպրոցական այս հիմնարկին և այս տարի արդեն վերանորոգել է մանկապարտեզի նոր մասնաշենքը, որտեղ՝ կրկին ՀԿԵ-ի աջակցությամբ շուտով կտեղադրվի անհրաժեշտ ջեռուցման համակարգը, կենցաղային տեխնիկան և կահույքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.