Արխիվ

Երկաթուղում ավարտվել է աշնանային հանձնաժողովային ստուգումը

05.11.2018

Հարավկովկասյան երկաթուղում ավարտվել է աշնանային հանձնաժողովային զննումը, որի ընթացքում ուսումնասիրվել է ենթակառուցվածքի վիճակը, գնահատվել երկաթուղու պատրաստվածության մակարդակը ձմեռային աշխատանքին:
Զննումների վերջնական փուլում ուսումնասիրվել է Զոդ-Հրազդան երկաթուղային հատվածը: Հատուկ ուշադրության է արժանացել Զոդ երկաթուղային կայարանը, որտեղ օրական բեռնվում է միջինում 60, իսկ որոշ օրերին՝ մինչև 60 վագոն բեռ:
Կայարանը հատուկ կարևոր է ՀԿԵ-ի աշխատանքի համար՝ Զոդի վրա բաժին է ընկնում երկաթուղու բեռնային աշխատանքի 63,6%-ը: 2017 թվականի արդյունքներով կայարանի բեռնման ծավալը կազմել է 1 179 432 տոննա:
Իսկ այս ամռանը Զոդում ավարտվել է կայարանի վերանորոգումը և էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնումը, որը չէր աշխատում 1989 թվականից: Նոր համակարգը թույլ է տալիս ձևավորել գնացքների երթուղիները անմիջապես պուլտից՝ դուրս չգալով գծեր, ինչը էապես արագացրել է նախապատրաստողական և մանևրային աշխատանքը, կրճատելով դրանց տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե:
Զոդ-Հրազդան հատվածի ենթակառուցվածքի վիճակը գնահատվել է որպես բավարար:
Հանձնաժողովը նաև գնահատեց Ծովագյուղ-Սևան հատվածի կապիտալ վերանորոգումը, որտեղ փայտե կոճերով Ռ-43 տիպի ռելսերը փոխարինվել են երկաթբետոնե կոճերով Ռ-50 ռելսերով:
Հաշվի առնելով, որ այս հատվածում առավել սուր է կանգնած երկաթուղային գծերի վրա անասունների ոչ օրինական արածեցման խնդիրը, ինչը բերում է գնացքների արտակարգ արգելակմանը և հովիվների անգործության պատճառով տնային կենդանիների անկմանը՝ ստուգող հանձնաժողովը հատուկ ուշադրություն էր դարձրել անվտանգության հարցերին այս տարածաշրջանում:
Երկաթուղում ամեն տարի անցնող նման աշնանային հանձնաժողովային զննումներն ուղղված են ձմեռային շրջանում երկաթուղու հուսալի աշխատանքի ապահովմանը, գծի և ենթակառուցվածքի վիճակի ուսումնասիրությանը, բացթողումների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.