Արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևանի ուղեմասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

07.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ընկերության Սևանի ուղեմասի ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել լրամշակել գծի տնտեսության աշխատողների պարգևատրման կարգի որոշ դրույթները:
Պարգևատրումների համակարգի բարեփոխումները թույլ կտան նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Խորհրդակցության ընթացքում գծի աշխատողների ներկայացուցիչներին ներկայացվել են նախատեսվող փոփոխությունները:
Նոյեմբերի 5-ին՝ սպասվող բարեփոխումների մասին ցածր իրազեկվածության պատճառով, գծային տնտեսության աշխատողները մեկ օրով փակել էին երթևեկությունը երկաթուղու Սևանի ուղեմասում:
Նշենք նաև, որ ՀԿԵ-ում միշտ դիտվում է աշխատանքի արտադրողականության և աշխատավարձերի աճ: Այսպես, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձի չափը տարեկան կտրվածքով աճել է 8,8%-ով: Հարավկովկասյան երկաթուղին նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.